Մոսկվայում «ԻՊ»-ի կողմից կազմակերպած ահաբեկչություն է կանխվել
Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծրագրած գործողությունները: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Անվտանգության դաշնային ծառայության տեղեկություններով` ահաբեկիչները գործողությունները կազմակերպել են «Իսլամական պետության» Թուրքիայում գտնվող էմիսարի ուղիղ հրահանգումով:
Նշվում է, որ Մոսկվայում կալանավորվել են խմբի 4 անդամներ` Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ: Վերջիններիս տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ ինքնաշեն սարքեր, ավտոմատ հրազենային զենքեր, ինչպես նաև հզոր պայթուցիկ սարք պատրաստելու համար նախատեսված մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր: