Ռոլանդ Շառոյանը նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին.
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆԻՆ նշանակել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով»։