Նոր մանրամասներ՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սիրիայի ընդհանուր վիճակի մասին քննարկումներից զատ, նախագահները քննարկել են նաև հումանիտար օգնության ցուցաբերման մասին մի շարք հարցեր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայության տարածած համապատասխան հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրայում տեղի ունեցող իրավիճակը, մասնավորապես՝ շեշտը դնելով Հալեպի վրա: ՌԴ նախագահն առաջարկել է միջոցներ ձեռնարկել առավել լայնամասշտաբ հումանիտար օգնություն ցուցաբերելու հետ կապված»: