Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանիդպեն Մոսկվայում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօողլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Սիրայում ստեղծված իրավիճակի հետ կապցած: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
«Մենք կանցկացնենք Մոսկվայում եռակողմ հանդիպում, որին կմասնակցեն Իրանի և Ռուսաստանի մեր գործընկերները: Մենք ներկա պահին աշխատում ենք երկրում կրակի դադրեցման ուղղությամբ: Պետք է նշեմ, որ հարցի լուծումը պետք է տրվի քաղաքական ճանապարհով, ոչ թե ուժի»,-ասել է Չավուշօղլուն: