Լևոն Հայրապետյանի ունեցվածքի կալանքը չի չեղարկվել
Մոսկվայի քաղաքային դատարանը չի չեղարկել խաբեության համար 4 տարով դատապարտված հայ մեծահարուստ Լևոն Հայրապետյանի ունեցվածքի կալանքը։ Ինչպես հաղորդում է «Росбалт»-ը՝ կալանքի տակ են ձեռներեցի բնակարանն ու բանկային հաշիվները։
Նշվում է նաև, որ Լևոն Հայրապետյանին մինչ այդ ընդհանուր ռեժիմի գաղութում 4 տարվա ազատազրկման են դատապարտել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար խաբեությամբ վերցնելու համար։
Դատախազը, սակայն պահանջում էր ձեռներեցին ազատազրկել 7 տարով։