Կայացել է Պուտին-Էրդողան հերթական հեռախոսազրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրայում տեղի ունեցող իրադարձություններն ու ստեղծված վիճակը՝ Հալեպի ազատագրումից հետո:
Պեսկովը սակայն, այն մանրամասներ չի հաղորդել նախագահների հեռախոսազրույցից:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահները քննարկել են Ասադի իշխանությունից հեռանալու հարցը: