ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Սահակ Կարապետյանը
ՌԴ Դաշնության խորհուրդը նիստի ժամանակ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել է Սահակ Կարապետյանին:
Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասի խոսքով՝ թեկնածուն լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին։
Ենթադրվում է, որ Կարապետյանը կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով: Մինչ այս պահը նա ղեկավարում էր ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային համագործակցության հարցերով գլխավոր վարչությունը։