ԱԻ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։
Որոշում՝ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»։
Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը տևական ժամանակ տառապել է ծանր հիվանդությամբ, ինչի հետևանքով երեկ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: