Ռուսաստանում որդեգիր դստերը սպանած մորը զրկել են ծնողական իրավունքներից
Ռուսաստանի Կալուգա մարզի դատարանը Լյուդինովո քաղաքի բնակչուհուն զրկել է ծնողական իրավունքներից, քանի որ վերջինս մեղադրվում է որդեգիր երեխայի սպանության մեջ: Այս մասին գրում է ТАСС-ը:
Բնակչուհին ունի ևս 2 որդի՝ 2 և 11 տարեկան հասակի: Նշվում է, որ կինը 4 տարեկան որդեգիր դստերը ծեծել է 2016 թ.-ի սեպտեմբերի 23-ին: Երեխան ստացած տրավմաներից տեղում մահացել է: Որոշելով թաքցնել երեխայի մահը՝ կինը 32-ամյա ամուսնու հետ միասին փոքրիկի մարմինը անտառում թաղում է: Օրինապահ մարմիններին հայտնում են, թե աղջիկը դուրս է եկել տանից անհայտ ուղղությամբ:
Մորը մեղադրանք է առաջադրվել, նրան ցմահ բանտարկություն է սպասվում: