Ծիրանը օգտակար է հղիների համար
Դիետոլոգները վերջերս կատարած հետազոտությունների արդյունքում նշել են, որ հղիների և երեխաների համար ամենաօգտակար միրգը ծիրանն է: Հատկապես ծիրանի հյութ օգտակար է արյան շրջանառության, ինչպես նաև նյութափոխանակության կարգավորման համար: Այն օգտակար և անփոխարինելի է համարվում նաև անեմիայի ժամանակ: Սակայն չպետք է մոռանալ ծիրանի կորիզի մասին, քանի որ դրա չարաշահումը կարող է հանգեցնել թունավորման: Բժիշկները հղիերին խորհուրդ են տալիս հաճախ օգտագործել ծիրանի հյութ, քանի որ այն լավացնում է ինքնազգացողությունը: