Ստամբուլում հակառուսական հանրահավաքներ են տեղի ունենում (լուսանկարներ)
Ստամբուլում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության առջև նախորդ գիշեր ևս երեք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Այս մասին գրում է Life.ru-ն` վկայակոչելով դիվանագիտական ծառայություններին:
«Անցյալ գիշեր երեք հանրահավաք է տեղի ունեցել: Առաջինը ցույցը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-3-ի միջակայքում և եղել է բավականին մարդաշատ: Այնուհետև ևս երկուն են եղել, բայց համեմաատաբար փոքր մասշտաբի: Գրեթե հարյուր մարդ է ներկա գտնվել», - ասել է Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ հանրահավաքները եղել են խաղաղ բնույթի: Մարդիկ պարզապես եկել սիրիական դրոշներով և հարցազրույցներ են տվել լրատվամիջոցներին: Իսկ այսօր կեսօրին նոր հանրահավաքներ չեն եղել:
Բողոքի ցույցերի հետ կապված` հյուպատոսության շենքը վերցվել է խիստ հսկողության տակ: Ցույցի մասնակիցները պահանջում են Ռուսաստանին վերանայել Հալեպի նկատմամբ քաղաքականությունը: