Ինչ է սկզբնական նախագիծ է ունեցել Մարզահամերգային համալիրը
1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։ Ներսում նախատեսված էր կառուցել 30 x 61 չափսի սառցադաշտ, ինչպես նաև նախատեսվում էր ներսում անցկացնել սպորտային միջոցառումներ, համերգներ ու հանդիսավոր նիստեր։
Համերգների կամ հանդիսավոր նիստերի ժամանակ դահլիճի գլխավոր տրիբունային, որը դաշտից 2,5 մետր բարձրության վրա էր լինելու, պիտի կցվեին լրացուցիչ շարքեր՝ ձևավորելով 6000 տեղանոց պարտեր։ Փողոցից դեպի մարզահամալիր հանդիսատեսները կարող էին երթևեկել ստորգետնյա շարժասանդուղքներով։
Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։