Պենտագոնը հայտնել է «ԻՊ»-ի 3 հիմնական պարագլուխներին ոչնչացնելու մասին
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիայի հարձակման արդյունքում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական պարագլուխներից երեքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ սպանված առաջնորդների թվում են 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչություն ունեցողները:
Քարթերի մամուլի քարտուղար Փիթեր Կուկը հավելել է, որ ավիահարվածը հասցվել է դեկտեմբերի 4-ին, սակայն նա չի նշել, թե որ ուղղությամբ է հասցվել ավիահարվածը:
Նրա խոսքով` սպանված գրոհայիններից երկուսը սերտ կապ են ունեցել «Իսլամական պետության»-ի երկրորդ դեմք հանդիսացող Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի հետ: