Սկանդալային հայուհին ևս 27 հազար ռուբլով տուգանվեց
Դատարանը երեքշաբթի «Gelandewagen» սկանդալային ավտոարշավների մասնակից Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 հազար ռուբլով, տուգանքի ընդհանուր գումարը հասել է 171 հազար ռուբլու: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Մոսկվայի Սավելովյան դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյի կատարած հայտարարությանը:
«Դատարանն այսօր ևս 10 նյութ է քննել Մառա Բաղդասարյանի կողմից տուգանքները չվճարելու մասին և նրա նկատմամբ ընդհանուր 27 հազար ռուբլու տուգանքի պատիժ սահմանել: Դատարանի որոշմամբ՝ Մառա Բաղդասարյանն ընդհանուր առմամբ պետք է վճարի 171 հազար ռուբլի»,- ասել է մամուլի քարտուղարը: