Մահացել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
«Նաիրի» բժշկական կենտրոնում հաստատել են տեղեկությունը։
Արմեն Երիցյանը այսօր անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նա տևական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։