Թրամփը Սպիտակ տան պատին է ուզում ամրացնել իր հաղթանակը կանխագուշակող նամակը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ինագուրացիայից հետո Սպիտակ տանը Օվալ գրասենյակի պատից կախել երկրի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ իրեն ուղղած նամակը, որում կանխագուշակվում է միլիարդատիրոջ նախագահ դառնալը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Politico-ին:
Նշվում է, որ Թրամփը նամակը ստացել է 1987 թ.-ին: Դա պատահել է այն ժամանակ, երբ նախկին նախագահի առաջին տիկին Պետ Նիքսոնը տեսել է ամերիկյան հեռուստաշոուներից մեկում Թրամփի տված հարցազրույցը:
Նիքսոնը նամակում գրել էր, որ անձամբ չի տեսել հեռուստաշոուն, սակայն տիկին Նիքսոնը, ով քաղաքականության ոլորտում փորձագետ է, կանխատեսել է, որ եթե Թրամփը որոշի նախագահության թեկնածություն դնել, ապա նա անպայման կհաղթի:
Հանրապետականը նամակը ցույց է տվել 2016 թ.-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Այդ ժամանակ Թրամփն ասել է, որ Նիքսոնը միշտ ցանկացել է, որ միլիարդատերը թեկնածությունը առաջադրի նախագահական ընտրություններին:
Նշվում է նաև, որ մինչ օրս Թրամփը Նիքսոնների ընտանիքի մտերիմ ընկերն է: