Մոսկվայի սահադաշտը աշխարհում ամենամեծն է
Մոսկվայի սահադաշտը պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհի խոշորագույն սահադաշտ` պատված արհեստական սառցե ծածկույթով` ըստ The World Record Academy-ի տվյալների: Այս մասին գրում է «ТАСС»--ը:
2008թ.-ից այս կոչումը պատկանում էր Մեխիկոյի գլխավոր հրապարակում կառուցված սահադաշտին:
Սահադաշտը զբաղեցնում է 20549 քառակուսի մետր տարածք և կարող է տեղավորել ավելի քան 4500 մարդու միաժամանակ: Այն նախկինում չուներ աշխարհի խոշորագույն սահադաշտի կոչումը արհեստական սառցածածկույթի չափսերը սխալ հաշվելու պատճառով:
Այդ պատճառով էլ 2008 թ.-ին հանձնաժողովը աշխարհի խոշորագույն սահադաշտ համարել էր Մեխիկոյինը` 32,000 քառակուսի մետր տարածքով: Սակայն հետագայում սխալն ուղղվել է` հօգուտ Մոսկվայի սահադաշտի: