Գորբոչովը նշել է, որ աշխարը ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության կարիքն ունի
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն:
«Անհրաժեշտ է, որ մեր առաջնորդները հանդիպեն և քննարկեն, թե ինչպես պետք է զարգացնել մեր հարաբերությունները», - ասել է նա:
Ըստ Գորբաչովի` երկու երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են և միևնույն ժամանակ «վերաբերում են մյուս բոլոր» երկրներին:
«Աշխարհը ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության կարիքն ունի: Միասին նրանք կարող են աշխարհը նոր ուղիներով տանել», - ասել է նախկին նախագահը:
Այս ամենից զատ, Միխայիլ Գորբաչովը քննադատել է արևմտյան երկրներին` Ռուսաստանի հանդեպ իրենց վերաբերմունքի համար:
«Նրանք մեզ մեղադրում են ամեն ինչի համար», - ընդգծել է նա: