Թրամփը նշել է բիզնեսից հեռանալու ամսաթիվը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ բիզնեսից մինչև հունվարի 20-ը: Այս նա մասին գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում:
«Թեև օրենքը չի պարտադրում ինձ անել դա, սակայն, ես կթողնեմ իմ ընկերությունները մինչև հունվարի 20-ը. պետք է կենտրոնանալ նախագահության վրա», - գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ իր երկու երեխաներ Դոնը և Էրիկը և կառավարման համակարգի այլ անդամներ կղեկավարեն բիզնես կայսրությունը: Թրամփն ասել է, որ ոչ մի նոր գործարք չի կնքվի իր նախագահման ժամկետի ընթացքում: