ԽՍՀՄ սահմաններում նոր միություն կարող է ստեղծվել. Գորբոչով
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ասել է, որ հնարավոր է վերականգնել Խորհրդային Միության կազմում եղած պետությունների միությունը իրենց նախկին սահմաններով: Նա այդ մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Վերականգնումը հնարավոր է նախկին սահմաններով ու նույն կազմով, ինքնակամ ... Ես կարծում եմ, որ նոր միություն կարող է լինել», - ասել է Գորբաչովը:
Սակայն նա ընդգծել է, որ ինքը կխուսափեր օգտագործելուց «Խորհրդային միության» անվանումը:
Բացի այդ, Խորհրդային Միության առաջին նախագահը խոսել է պետության փլուզման գործում ԱՄՆ-ի դերի :մասին
«Չի կարելի ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակիորեն ներգրավված էր դրանում, հատկապես սկզբում: Ոչ ոք չի մտածել, որ Խորհրդային Միությունը կարող է փլուզվել: Եվ հետո նրանք սկսեցին նպաստել դրան: Շատ տարիներ, գրեթե մեկ դար պայքարում էին Ռուսաստանի դեմ, և ահա այն ինքն իրեն «քանդվեց», - ասել է Գորբաչովը: