Ո՞ւմ անունն է կրում Արա լեռը
Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:
Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է։
Արայի լեռան թուրքերեն անունը Գարնիյարիղ է եղել, որը նշանակում է՝ «վիրավոր փոր»