Վաշինգտոնը խնայում է «Ջեբհաթ ան Նուսրա»-ին՝ Բաշար Ասադին տապալելու համար
Մոսկվան հիմքեր ունի հպնդելու, որ Վաշինգտոնը խնայում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը, որպեսզի հետագայում դրա օգնությամբ տապալի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը: Այս ասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությանը:
«Մի շարք օրինակներ կան, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկյան կոալիցիայի գործնական գործողություններում «Ջեբհաթ ան Նուսրան» կամա թե ակամա ինչ- որ ձևով դուրս է բերվում փակագծերից։ Բավականաչափ հիմքեր են եղել ենթադրելու, որ այն խնայում էին ու խնայում են որպես առավել արդյունավետ, մարտունակ ուժ, որը դեմ է Սիրիայի կառավարությանը, որպեսզի, երբ գա ժամանակը՝ օգտագործեն այն Սիրիայի օրինական կառավարության տապալման համար»,- ասել է Լավրովը: