Պեկինը Թրամփին կոչ է արել հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը
Չինաստանը ԱՄՆ նոր կառավարությանը և երկրի ղեկավարներին կոչ է անում հասկանալ Թայվանի հարցի ամբողջ զգայունությունը և շրջահայեցությամբ մոտենալ այդ խնդրին։
Այս մասին գրում է РБК-ն՝ հղում տալով Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի հայտարարությանը, որում նա մեկնաբանում էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի «Fox News»-ին տված հարզազրույցը:
Նրա խոսքով՝ այն «մեկ Չինաստանի» սկզբունքը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ճանաչում է Պեկինը որպես Չինաստանի ներկայացուցիչ՝ զերծ է մնում Թայվանի հետ ոչ պաշտոնական հարաբերություններից: