Թրամփի 4 զանգերը, որոնք ավերեցին ԱՄՆ-ի դիվանագիտությունը
Թրամփը զրուցել էր Թայվանի նախագահի հետ: Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ ամերիկացի նախագահն ուղիղ խոսել էր Թայվանի իշխանության ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Որոշ փորձագետներ անհանգստություն են հայտնում այն առիթով, որ այդ քայլը կարող է դժվարացնել Չինաստանի հետ ունեցած հարաբերությունները:
ԱՄՆ-ն Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեղարկել էր 1979 թվականին, որից հետո Միասնական Չինաստանի հայեցակարգ էր ընդունվել պաշտոնական Պեկինի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու համար:
Այս ժամանակաշրջանում Թրամփը խոսել է նաև Պակիստանի, Ղազախստանի և Ֆիլիպինների նախագահների հետ: Ահա այս 4 զանգերը, որը կատարել է Թրամփը, միանշանակ չեն ընդունվում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: