Կրեմլը մեղադրել է ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն չի ցանկանում իրական աշխատանք տանել Ռուսաստանի հետ սիրիական հարցով այն ժամանակ, երբ փոխհամագործակցությունը թույլ կտար խուսափել Պալմիրան կորցնելուց և ահաբեկիչների հարձակումներից: Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Մենք նաև ցավում ենք, որ մինչև այժմ բացակայում է գործողությունների համակարգումը և այլ պետությունների հետ իրական համագործակցությունը, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, որը չի ցանկանում համագործակցել»,- հայտնել է Պեսկովը՝ մեկնաբանելով Պալմիրայի հետ կապված իրավիճակը:
Նա հավելել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ խոսում է այն սպառնալիքի մասին, որը գալիս է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: