Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը աճել է
Ստամբուլի երկու բնակիչներ մահացել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում օրեր առաջ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչական հարձակումից ստացած վերքերի պատճառով: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 41-ի:
Հիշեցնենք, որ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է քրդական «Ազատ Քուրդիստանի բազեներ» կազմակերպությունը: Ըստ նրանց տվյալների` տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 100 ոստիկան:
Այս հրապարակումից անմիջապես հետո թուրքական իշխանությունները Ստամբուլում, Անկարայում, Ադանայում սկսել են զանգվածային ձերբակալություններ իրականացնել կազմակերպության հավանական աջակիցների շրջաններում: Ըստ նախնական տվյալների` թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 100 մարդու: 20 մարդ Ստամբուլում է ձերբակալվել, Անկարայում` 17-ը, Ադանայում` 25, Մերսինում` 51 մարդ: