«Թումանյանի Շաուրման» նորովի է ներկայանում հաճախորդներին
«Թումանյանի Շաուրմա» արագ սննդի ցանցն իր հաճախորդներին ներկայանում է նորովի։ Ավանդական շաուրմայից բացի, այն առաջարկում է նաև շաուրմա մանղալի վրա և սոուսներով շաուրմա:
«Թումանյանի Շաուրմայի» գլխավոր մենեջեր Վահագն Քեշիշյանը նշում է, որ արտադրանքի որակն ավելի լավացնելու և հաճախորդներին գոհացնելու համար ընկերությունը մի շարք կարևոր կառուցվածքային փոփոխություններ է կատարել, սակայն «Թումանյանի Շաուրմայի» հիմնական առավելությունն այն է, որ շաուրման այստեղ տարվա 12 ամիսներին պատրաստվում է տեղական թարմ ու բարձրակարգ մսից։ Ընկերության 6 մասնաճյուղերին ամեն օր կենտրոնական խոհանոցից թարմ միս է մատակարարվում:
«Թումանյանի Շաուրմայում» կպատրաստվեն շաուրմայի բոլոր տեսակները՝ ինչպես ավանդական՝ գազի վրա պատրաստվող, այնպես էլ մանղալի վրա և ածուխով պատրաստվող։ Ընկերությունը նաև մրցակցային լուրջ առավելություն է ստացել՝ իր հաճախորդներին առաջարկելով նրբահամ սոուսներ, որոնք կգոհացնեն անգամ ամենաքմահաճ հաճախորդներին։
«Համեմունքների հենքի վրա պատրաստված 5 տեսակի սոուս ունենք՝ կարրի սոուս, որը խորհուրդ է տրվում համադրել հավի մսի հետ, սպիտակ, որը մսի ողջ տեսականու հետ համադրելի է, թահինի սոուս, որը հատուկ գուրմանների համար է, չիլի և պանրի սոուս»,-ասաց ընկերության գլխավոր մենեջերը։
Տեղում թխվող շաուրմայի համար նախատեսված լոշիկների կողքին այսուհետ կառաջարկվի նաև հացով շաուրմա, որը նույնպես խոստանում է զարմացնել իր համային հատկանիշներով։