Անկախ ԱՄՆ-ի դժգոհություններից` Ճապոնիայի և ՌԴ-ի ղեկավարների հանդիպումը կկայանա
Տոկիոն արհամարհել է Վաշինգտոնի դժգոհությունը` կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև կայանալիք բանակցությունների հետ: Այդ մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նշվում է, որ նախորդ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս բացասաբար է արտահայտվել Ճապոնիայի մայրաքաղաքում Պուտինի և Աբեի կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նման վերաբերմունքի պատճառը մտավախությունն է, որ գագաթնաժողովը կարող է հանգեցնել «Մոսկվայի վրա յոթնյակի ճնշման թուլացմանը»:
Չնայած սրան, գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 8-ին Ճապոնիան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը կայցելի իրեն երկիր դեկտեմբերի 15-16-ին: