Առողջ ապրելակերպ, պատվի հարց ու գումարած 2 մլն դոլար Գրիգորի Լեփսի համար
Գրիգորի Լեփսը ընկերների հետ գրազ է եկել 2 միլիոն դոլարի վրա: 2 միլիոնը ստանալու համար նա պետք է 2 տարի չօգտագործի ալկոհոլային խմիչք: Այսպիսի գրազը առաջին անգամը չէ, որ Լեփսը հաղթում է: Բայց այս անգամ կանոները ավելի են խստացվել: Նա չպետք է խմի անգամ ոչ ալկոհոլային գարեջուր: Խնջույքների ժամանակ նրան կարելի է տեսնել միայն թեյ և լոլիկի հյութ խմելիս:
Լեփսի խոսքով' սա պատվի հարց է իր համար: Այսպիով նա կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլ նաև վարել առողջ ապրելակերպ: