Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչը քրդական ահաբեկչական խմբավորումն է
«Ազատ Քուրդիստանի բազեներ» խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք են եղել երեկ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կազմակերպիչները:
Ըստ այդ տեղեկության` հանցագործները երկուսն են եղել, ովքեր պայթեցրել են իրենց թուրք ոստիկանների հետ միասին: Այս մասին հաղորդում է Reuters- ը` նշելով, որ ավելի քան 100 իրավապահ է զոհվել հարձակման հետևանքով:
Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, ըստ պաշտոնական տվյալների, խլել է 38 մարդու կյանք: Ավելի քան 160 մարդ ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: