Էրդողանը չեղարկել է այցը Ղազախստան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Ղազախստան, որը ծրագրված էր դեկտեմբերի 11-12-ին, պայմանավորված ահաբեկչական հարձակմամբ, որը տեղի է ունեցել երեկ Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Haber Turk թերթը:
Ըստ թերթի տվյալների` այցը որոշ ժամանակով հետաձգվել է, սակայն հստակ ամսաթիվը հայտնի չէ: Հիշեցնենք, որ Էրդողանին Ղազախստան էր հրավերել նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ծրագրված էին կազմակերպել «բանակցություններ առանձին և պատվիրակությունների հետ»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` Ստամբուլի կենտրոնում երեկ գիշերը պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել են ավելի քան 2 տասնյակ քաղաքացիներ, այդ թվում մի շարք իրավապահներ: 166 մարդ վիրավորվել է: Ըստ փոխվարչապետ Նուման Քուրթոիլմուշի` «նշաններ կան, որ այդ միջադեպում ներգրավված է «Քրդական աշխատավորական կուսակցությունը»»: