Էրդողանը անվտանգության արտակարգ նիստ է գումարել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը անվտանգության ապահովմանն ուղղված արտակարգ նիստ է գումարել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին"
Հաղորդվում է, որ նիստին ներկա կլինեն նախարարներ և պետական ծառայողներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 38 մարդ, 155-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։