Պուտինն ու Մեդվեդևը ցավակցել են Էրդողանին Ստամբուլում իրականացված ահաբեկչության կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրիքայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին իր ցավակցությունն է հայտնել կապված Ստամբուլում իրականացված խոշոր ահաբեկչական գործողության հետևանքների հետ՝ գործողությունը որակելով որպես «ստոր և ցինիկ հանցագործություն»։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ ուղղված համատեղ ուժերի անզիջում պայքարի անհրաժեշտությունը»։
Իր հերթին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր ցավակցական հեռագիրն է հղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմին, որում մասնավորապես ասել է. «Այս բարբարոսական հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ։ Մեղավորները պետք է խստորեն պատժվեն»։