Իրանում «Instagram»-ի լուսանկարների համար 12 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ)
Իրանում «Instagram» սոցիալական ցանցի 12 օգտատերի ձերբակալել են ոչ այդքան «մուսուլմանական» հրապարակումների համար։ Այս մասին գրում է Cosmo.ru-ն։
Մեղադրանքներով են հանդես եկել կառավարական «Սարդ II» ծրագրի հետևորդները։ Ծրագրի նպատակն ուղղված է համացանցում խռովարար գործունեության դեմ պայքարին։ Նախագծի սկսման պահից ձերբակալվել են ավելի քան 170 մարդ։
12 ձերբակալվածների անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ գործողություններն անցկացվել են Իրանի հարավարևմտյան կողմում գտնվող Շիրազ քաղաքում։ Բացի դա ձերբակալվածները բանտից դուրս գալուց հետո 2 տարի շարունակ չեն կարող լքել երկիրը։