Ստամուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 38-ի
Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել «Ինյոնյու» մարզադաշտի մոտ, որտեղ «Բեշիքթաշ»-ի և «Բուրսասպոր»-ի հանդիպումն էր ընթանում: 10 վայրկյանի ընթացքում միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել:
Երկրի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել և վիրավորներին շուտափույթ առողջացում մաղթել
Երկրում այսօր համազգային սուգ է հայտարարվել: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի ունեցածով պամանավորված, հետաձգել է իր այցը Ղազախստան: