Թուրքիան ահաբեկչության մեջ կասկածում է քրդերին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը «CNN Turk»-ի եթերում հայտնել է, որ հիմքեր կան ահաբեկչությունն իրագործելու հարցում կասկածելու Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հիմքեր կան քրդերին կասկածելու համար»,- նշել է նա: Քուրթուլմուշը նաև հավելել է, որ ահաբեկչության ժամանակ օգտագործվել է 300-400 կիլոգրամ պայթուցիկ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում այսօր համազգային սուգ է հայտարարվել:
Ստամբուլում կրկնակի ահաբեկչության հետևանքով մահացել է 29 մարդ, ևս 166-ը վիրավորվել են:
Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում: