Առաջին անգամ լավագույն կնոջ և տղամարդու դերի համար կարող է «Օսկար» ստանալ նույն մարդը
Ամերիկացի դերասան Քելլի Մանթլը կարող է պայքարել միանգամից «Օսկարի» երկու անվանակարգում հաղթող ճանաչվելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
Այս անվանակարգերը «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերն են: Լավագույն դերասանուհի» տիտղոսին նա կարող է արժանանալ «Confessions of a Womanizer» ֆիլմում մարմնավաճառ-տրանսսեքսուալի դերի համար: Սա ունիկալ դեպք է:
Դերասան Քելլի Մանթլը տղամարդ է: Այժմ նա իրեն «մուլտիսեքսուալ» է անվանում: Դա այն մարդն է, ում սեռական ինքնությունը կարող է ազատ փոփոխվել: Դերասանը հայտնիություն է ձեռք բերել կանացի հագուստով ունեցած ելույթների շնորհիվ: