Էրդողանի հայտարարությունը՝ Ստամբուլի ահաբեկչության վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ստամբուլի ահաբեկչության հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
Էրդողանի խոսքով՝ ահաբեկչական հարձակումն ուղղված էր խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի աշխատակիցների դեմ: Նա վստահ է, որ ահաբեկիչների նպատակն առավելագույն վնասներ պատճառելն է եղել:
«Այս գործողության հետևանքով, դժախտաբար, կան սպանվածներ և վիրավորվածներ: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- հայտնել է նախագահը:
Էրդողանը նաև ահաբեկչությունն անվանել է ամենասարսափելի երևույթը: