Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել
Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել ահաբեկչության պատճառով, որի հետևանքով մահացել է 29, տուժել՝ 166 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Milliyet» թերթին:
Սուգը հայտարարվել է մեկ օրով: Այս որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ինչպես հաղորդվում է, օրվա ընթացքում բոլոր պետական հաստատություններում կիջեցվեն դրոշները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլում ահաբեկչության հետևանքով 29 մարդ է մահացել