Ստամբուլում պայթյուններ են որոտացել. կա 20 վիրավոր
Ստամբուլի կենտրոնում` Բեշիկթաշ թաղամասում` Մաչկա այգու մոտակայքում, պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է NTV-ն:
Դեպքի վայրում աշխատում են մարտական հաշվարկներ: Մոտավորապես 20 մարդ վիրավորվել է պայթյունի հետևանքով: Այս մասին ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուն:
Նա նաև նշել է, որ ֆուտբոլային մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի է ունեցել «Բեշիկթաշի» և «Բուրսասպորի» միջև հանդիպումը, տեղի ունեցած պայթյունի մանրամասները այս պահին անհայտ են: Պատճառը կարող է լինել մեքենայի պայթյունը:
Ականատեսները հաղորդում են, որ պայթյունի տարածքում լսվել են նաև հրազենային կրակոցների ձաներ: Ըստ նրանց` անհայտ անձինք նետել են պայթուցիկ սարքեր անցնող մեքենայի պատուհաններից, ապա անհետացել: