2017 թ.-ին Թուրքիան կարող է վերածվել նախագահական հանրապետության
2017 թ.-ի գարնանը Թուրքիան կարող է վերածվել խորհրդարանական-նախագահական հանրապետությունից նախագահական հանրապետության: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է Խորհրդարանի քննարկմանը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սպասվում է, որ փոփոխություններին կաջակցեն երկու խոշոր կուսակցությունները` «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում»:
Եթե օրենսդիրները «այո» ասեն բարեփոխումներին, ապա սկիզբ կդվի ազգային հանրաքվեի համար: Վերջնական արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ստանալ անձնական վերահսկողություն Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի և հետախուզական բաժնի նկատմամբ: Մինչ օրս նրանք ենթարկվում էին վարչապետին: