Մահացել է «Լենֆիլմի» հայազգի լեգենդար ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
Սանկտ Պետերբուրգում 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Լենֆիլմ» կինոստուդիայի ամենահին ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը: Այս մասին հաղորդում է կինոստուդիայի կայքը: Կինոռեժիսորի հրաժեշտի արարողությունների ամսաթիվը և տեղը դեռևս հայտնի չեն:
Սերգեյ Միքայելյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան էր: 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, Մոսկվան պաշտպանելիս վիրավորվել է: 1956 թ.-ից նրա ստեղծագործական աշխատանքը անխզելիորեն կապվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ:
Նկարահանել է «Ես պատրաստվում եմ փոթորիկի», «Ընդունում եմ պայքարը», «Միայն մեկ կյանք», «Պատմիր ինձ քո մասին», «Մրցանակը», «Այրի», «Թռիչք 222», «Հարյուր տղամարդ և մեկ կին», «Ֆրանսիական Վալս» և այլն: