Թրամփը «CNN»-ին կեղծիքի մեջ է մեղադրել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունը, որ ինքը կաշխատի «Աշակերտ» («Celebrity Apprentice») ռեալիթի-շոուի վրա, ինչպես նաև մեղադրել է «CNN»-ին կեղծիքի մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կլինի այդ շոուի պրոդյուսերը, որը կմեկնարկի հունվարի 2-ին երկու տարվա ընդմիջումից հետո: Այն կվարի Առնոլդ Շվարցնեգերը «NBC» հեռուստաալիքով:
ԶԼՄ-ների տվյալներով՝ այն փաստը, որ Թրամփը նոր աշխատավայր և պաշտոն է ունենալու, կարող է շահերի բախում առաջացնել:
««CNN»-ի հրապարակումը, որ ես կաշխատեմ «Աշակերտ» շոուում, նույնիսկ մասամբ, նախագահ լինելու հետ միաժամանակ, ծիծաղելի է և սխալ: Կեղծ լուրեր»,- թվիթթերյան իր էջում գրել է Թրամփը: