Շվարցնեգերը պաշտպանել է միաժամանակ նախագահ ու ռեալիթի-շոուի պրոդյուսեր լինելու Թրամփի որոշումը
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցնեգերը պաշտպանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կապված նախագահի աշխատանքն ու ռեալիթի-շոուի պրոդյուսեր լինելը համատեղելու հետ։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Շվարցենեգերի կարծիքով՝ դա «ընդամենը բիզնես է», իր անձնական իրավիճակին շատ նման։
Դերասանը հիշեցրել է, որ ինքը շարունակում էր հոնորարներ ստանալ «Տերմինատոր» ֆիլմի համար նույնիսկ այն ժամանակ, երբ դարձել էր Կալիֆոռնիայի նահանգապետ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կզբաղեցնի «The Celebrity Apprentice» ռեալիթի-շոուի պրոդյուսերի պաշտոնը։ Նշվում է, սակայն, որ երկրի ղեկավարի՝ հեռուստանախագծից ստացած եկամուտը կարող էր շահերի բախում առաջացնել։