ԱՄՆ-ում շունը մահամերձ տիրոջը հրաժեշտ է տվել հիվանդանոցում (լուսանկարներ)
Միացյալ Նահանգներում բժիշկները թույլ են տվել, որ 33-ամյա մի մահամերձ տղամարդու շունն այցելի նրան հիվանդանոցում։ Այս մասին գրում է Boredpanda.com-ը։
33-ամյա Ռայան Ջեսենը անցած ամիս մահացավ ուղեղի արյունազեղումից, սակայն մինչ դա բժիշկների թույլտվությամբ երիտասարդի հարազատների հետ միասին նրան այցելության է եկել նաև շունը՝ Մոլլին։
Մահացած երիտասարդի քույրը բժիշկների քայլի վերաբերյալ գրառում է կատարել։ Նա քայլը որակել է հաճելի և ավելացրել.«Եղբորս ճանաչող մարդիկ գիտեն, որ նա իսկապես սիրում էր իր շանը»։
Քույրը նաև ասել է, որ շունը կմնա իրենց տանը։