Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված իր ընկերությունները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված իր սեփական ընկերությունները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալությունը չի հստակեցնում, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այդ քայլն անհրաժեշտ էր, որպեսզի Թրամփը, Սպիտակ տուն գալով, պոտենցիալ խնդիրների առջև չկանգներ։
«Associated Press»-ի տվյալներով ընտրություններին հաղթելուց հետո Դոնալդ Թրամփը փակել է 9 սեփական ընկերություն։