Թուրքիան ՆԱՏՕ-ում ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներին է նշանակում
Թուրքիան արևմտամետ գործիչների փոխարեն ՆԱՏՕ-ում նշանակում է զինվորական ներկայացուցիչների, ովքեր ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներն են։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին։
Հաղորդվում է, որ թերթի այս տեղեկությունը հաստատվում է վերջերս ՆԱՏՕ-ի պաշտոններից հեռացված զինվորականների էլեկտրոնային նամակներով, որը արտահոսքի արդյունքում հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։
Նամակներում խոսվում է «թուրք զինվորականների շրջանում ուլտրաազգայնական և հակաարևմտյան տրամադրությունների զգալի աճի« մասին։