Ճապոնիան հրաժարվել է Պուտինին ակիտա-ինու տեսակի ևս մեկ շուն նվիրել
Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ակիտա-ինու տեսակի ևս մեկ շուն նվիրելու մտադրությունից, ինչը նախատեսում էր անել դեկտեմբերի 15-16-ը՝ Պուտինի՝ Ճապոնիա պաշտոնական այցի ժամանակ։
Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոիտի Խագիուդիի կայքում հրապարակված հաղորդագրությունը:
Պուտինին ակիտա-ինու շուն նվիրելու մտադրության մասին ավելի վաղ տեղեկացրել էր Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդա Սուգան։