«Samsung»-ն ԱՄՆ-ում «կսպանի» բոլոր «Galaxy Note 7» սմարթֆոնները
Հարավկորեական «Samsung» ընկերությունը մտադիր է հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում անջատել բոլոր «Galaxy Note 7» սմարթֆոնների վերալիցքավորման գործառույթը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով The Verge պարբերականին:
Նշվում է, որ դա նշանակում է, որ այն ամերիկացիները, ովքեր չեն հանձնել իրենց սմարթֆոնները փոխանակման ծրագրի համաձայն, այլևս չեն կարողանա օգտագործել իրենց գաջեթները:
Մի շարք տեղեկատվական աղբյուրներ նշում են, որ նոր թարմացումը կգործարկվի դետեմբերի 15-ից: Նշվում է նաև, որ թարմացումներն անպտան են դարձնում սմարթֆոնները:
Հնարավոր է, որ թարմացումները ժամանակի ընթացքում իրականացվեն նաև «Note7s»-ի հետ կապված: Կանադայում այդ թարմացումը հանգեցրել է նրան, որ որոշ գործառույթներ դադարել են գործել, այդ թվում՝ Wi-Fi-ը: