«Coca-Cola»-ի գլխավոր գործադիր տնօրեն կլքի պաշտոնը
«Coca-Cola»-ի գլխավոր գործադիր տնօրեն Մուխթար Քենթը 2017 թվականի մայիսի 1-ին կհեռանա պաշտոնից: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով ընկերության մամսուլի ծառայության հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես նշվում, որ Մուխթար Քենթին կփոխարինի Ջեյմս Քուինսին, ով այս պահին զբաղեցնում է նախագահի և գործարքների գծով գլխավոր տնօրենի պաշտոնը:
Սակայն, Քենթը կմնա ընկերության տնօրենների խորհրդում։ Վերջինս ընկերությունում աշխատում է 1996 թվականից։
«Coca-Cola»-ի բաժնեմասերն ուրբաթ Նյու Յորքի բորսայում 1.3 %-ով թանկացել են, իսկ վերջին 12 ամսում ընկերության կապիտալիզացիան նվազել է 4 %-ով՝ հասնելով 176.75 մլրդ դոլարի։